Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, ապաքինվել է 1 014 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 307 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 014 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 11 117 թեստ, այստեղից 5 477-ը՝ հակագենի արագ և 5 640-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,76%, վերջին 14 օրվանը –2,88%, վերջին 7 օրվանը –2,98%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 349 405 դեպք: Այստեղից ապաքինվել է 334 519 մարդ, մահացել 4 934 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 173 345 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 1 119:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 428 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 627 անձ: