Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 697 նոր դեպք, ապաքինվել է 3 409 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 697 նոր դեպք, ապաքինվել է 3 409 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 697 նոր դեպք: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան  հայտարարել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 2 409 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 38 մարդ:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 93 092 դեպք: Այստեղից ապաքինվել է 73 877 պացիենտ, մահացել է 853 մարդ:

Այս պահի դրությամբ երկրում կա վարակման 18 336 ակտիվ դեպք: 5 833 մարդ բուժվում է հիվանդանոցներում, իսկ 8 985 մարդ տանը: Կովիդ հյուրանոցներում գտնվում է 3 518 մարդ:

Կարանտինի ռեժիմում է 2 186 քաղաքացի, իսկ ինքնամեկուսացման մեջ է 49 047 մարդ: