Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 278 նոր դեպք, ապաքինվել է 3 890 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 278 նոր դեպք, ապաքինվել է 3 890 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 3 278 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 890 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 53 հիվանդ:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Վերջին 14 օրվանը՝ 7.46 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6.96 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 898 079 դեպք, որից 844 875 հիվանդ ապաքինվել է, 12 879-ը ՝ մահացել:

Երեկ, դեկտեմբերի 14-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 988 նոր դեպք, ապաքինվել է 3 722  պացիենտ, մահացել 49 մարդ: