Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 567 նոր դեպք, ապաքինվել է 2 105 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 567 նոր դեպք, ապաքինվել է 2 105 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 3 567 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 105 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 41 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 41 236 թեստ, այստեղից 24 593-ը արագ, իսկ 16 643-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8,65 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,18 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 7,43 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 949 176 դեպք, որից 908 813 հիվանդ ապաքինվել է, 14 082-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 536 824 պատվաստում, օրական՝ 7 867:

Կարանտինի ռեժիմում է 55 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 372 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 936 քաղաքացի:

Երեկ, հունվարի 5-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 436 նոր դեպք, ապաքինվել է 1 805 պացիենտ, մահացել 32 մարդ: