Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 446 նոր դեպք, ապաքինվել է 5 320 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 446 նոր դեպք, ապաքինվել է 5 320 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 446 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 320 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 77 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 50 026 թեստ, այստեղից 31 072-ը արագ, իսկ 18 954-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8,89 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,63 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,05 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 800 293 դեպք, որից 737 316 հիվանդ ապաքինվել է, 11 289-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 074 270 պատվաստում, օրական ՝ 7 307 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 52 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 505 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 170 վարակված:

Երեկ, նոյեմբերի 17-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 732 նոր դեպք, ապաքինվել է 4 812 պացիենտ, մահացել 72 մարդ: