Վրացական ավիացիոն շուկայում առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել Նորվեգիայի ամենամեծ և Սկանդինավիայի երկրորդ խոշորագույն Norwegian ավիաընկերությունը

13:52, 28.06.2026

Վրացական ավիացիոն շուկայում առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել  Նորվեգիայի ամենամեծ և Սկանդինավիայի երկրորդ խոշորագույն Norwegian ավիաընկերությունը։ Տեղեկատվությունը հրապարակել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում առաջին չվերթին դիմավորել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Թամար Իոսելիանին։

«Norwegian բյուջետային ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ կիրականացնի Կոպենհագեն-Թբիլիսի-Կոպենհագեն չվերթը։ Թբիլիսիի օդանավակայանում առաջին չվերթին ներկա էին նաև Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին և Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանները կառավարող TAV-Georgia ընկերության գլխավոր տնօրեն Թեա Զախարաձեն։ Հատկանշական է, որ 2026 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Վրաստանի և Եվրոպայի միջև գրանցվել է 952,480 ուղևոր, ինչը 18%-ով ավելի է, քան 2025 թվականին։ Այս տարի ամառային նավիգացիոն սեզոնի գագաթնակետային շրջանում Վրաստանի և Եվրոպայի միջև չվերթները կիրականացվեն 46 օդային երթուղով՝ շաբաթական մոտավորապես 170-175 չվերթ հաճախականությամբ», – ասվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ