Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 5 552 դեպք: Ապաքինվածների քանակը կազմում է 1906։
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 28 պացիենտ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 650 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Կովիդ հյուրանոցներում գտնվում է 800 քաղաքացի: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Երեկ, սեպտեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 294 դեպք: