Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 294 նոր դեպք, ապաքինվել է 87 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 294 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 5 254 դեպք:
Ապաքինվածների քանակը ավելացել է 87-ով և կազմել 1906։
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 28 պացիենտ։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 674 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Կովիդ հյուրանոցներում գտնվում է 800 քաղաքացի:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: