Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1650 դեպք:
Ապաքինվել է 8 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1310։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6020, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 299 մարդ: