Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 262 նոր դեպք, ապաքինվել է 189 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 262 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 189 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է իննը պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 11 923 փորձարկում, այդ թվում 6 328՝ հակագենի արագ թեստով, իսկ 5 595-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 2,2%, վերջին 14 օրվանը՝ 1,55%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,63%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 277 480 դեպք, այստեղից ապաքինվել է 269 973 մարդ, մահացել է 3 700 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 220 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 435 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 176 անձ:
Հիշեցնենք, մարտի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 422 նոր դեպք, ապաքինվել էր 158 պացիենտ: