Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 258 նոր դեպք, ապաքինվել է 571 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 258 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 571 մարդ, մահացել է 10 պացիենտ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 355 դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 435:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 9 653 փորձարկում, այդ թվում 4 697-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 4 956-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2,67 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 2,6 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 2,5 տոկոս:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 328 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 723 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 231 անձ:
Դրա հետ մեկտեղ, փետրվարի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք, ապաքինվել է 469 պացիենտ: