Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, ապաքինվել է երեք մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1510 դեպք: Ապաքինվել է երեք պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1243:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5828 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 232-ը: