Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 227 նոր դեպք, ապաքինվել է 69 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4140 դեպք: Ապաքինվածների քանակը ավելացել է 69-ով և կազմել 1643։
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 24 պացիենտ, նրանցից մեկը մահացել է այսօր։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 255 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: Կովիդ հյուրանոցներում գտնվում է 563 քաղաքացի:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ սեպտեմբերի 22-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 218 դեպք: