Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 800 նոր դեպք, ապաքինվել է 1 485 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 800 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 485 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 42 պացիենտ։
Երեկ, հոկտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 867 դեպք, ապաքինվել է 1 877 պացիենտ, մահացել է 30 մարդ: