Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 501 նոր դեպք, ապաքինվել է 3 988 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 501 նոր դեպք: Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 988 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 164 976 դեպք, այստեղից ապաքինվել է 137 499 պացիենտ, մահացել է 1 540 մարդ:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 1 267 մարդ, 6963 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 3 744 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:
Վրաստանում երեկ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 4 321 նոր դեպք, ապաքինվել էր 4 301 մարդ: