Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 345 նոր դեպք, ապաքինվել է 3 560 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 345 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 3 560 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 214 871 դեպք, այստեղից ապաքինվել է 191 968 պացիենտ, մահացել է 2 233 մարդ:
Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 455 քաղաքացի, 6 358 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 1 600 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: