Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, ապաքինվել է 13 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3502 դեպք:
Ապաքինվածների քանակը ավելացել է 13-ով և կազմել 1494։
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5014 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ սեպտեմբերի 19-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 187 դեպք: