Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք, ապաքինվել է 19 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1487 դեպք: Ապաքինվել է 19 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1240:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5524 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 221-ը: