Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 171 նոր դեպք, ապաքինվել է 382 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 171 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 382 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 14 298 փորձարկում, այդ թվում 8 547՝ հակագենի արագ թեստով, իսկ 5 751-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,2%, վերջին 14 օրվանը՝ 1,66%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,6%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 280 472 դեպք, այստեղից ապաքինվել է 272 601 մարդ, մահացել է 3 765 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 276 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 653 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 200 անձ:
Հիշեցնենք, մարտի 28-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 365 նոր դեպք, ապաքինվել էր 415 պացիենտ: