Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք, ապաքինվել է 328 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 328 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երկու պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13 730 փորձարկում, այդ թվում 9 275՝ հակագենի արագ թեստով, իսկ 4 455-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 1,16%, վերջին 14 օրվանը՝ 1,53%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,41%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 275 148 դեպք, այստեղից ապաքինվել է 268 565 մարդ, մահացել է 3 650 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 211 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 358 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 131 անձ:
Հիշեցնենք, մարտի 14-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 268 նոր դեպք, ապաքինվել էր 233 պացիենտ: