Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, ապաքինվել է երեք մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1131 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 920:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6183 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 308-ը: