Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, ապաքինվել է 129 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 129 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 351 փորձարկում, այդ թվում 3 464՝ հակագենի արագ թեստով, իսկ 2 887-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 2,19%, վերջին 14 օրվանը՝ 1,49%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,63%:
Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 273 137 դեպք, այստեղից ապաքինվել է 267 015 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 601:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 252 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 383 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 114 անձ: