Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, ապաքինվել է հինգ մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1421 դեպք: Ապաքինվել է հինգ պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1137:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 7005 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 255-ը: