Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 271 նոր դեպք, ապաքինվել է 729 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 271 նոր դեպք, ապաքինվել է 729 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 271 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 28 751 թեստ, այստեղից 14 187-ը՝ հակագենի արագ թեստով և 14 564-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 4,42%, վերջին 14 օրը –3,75%, վերջին 7 օրը –4,55%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 301 535 դեպք: Ապաքինվել է ևս 729 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 284 286:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 992 անձ:

Երկրում պատվաստվել է 34 897 անձ, օրական պատվաստվել է 1 560 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 232 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 527»,- նշված է տեղեկության մեջ: