Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 143 նոր դեպք, ապաքինվել է 617 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 143 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 617 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 11 155 թեստ, այդ թվում հակագենի արագ 6 758 և PCR-ի 4 397 թեստ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 239 229 դեպք, այստեղից ապաքինվել է 225 335 պացիենտ, մահացել է 2 773 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 452 անձ, 3 894 մարդ բուժվում է հիվանդանոցներում, իսկ կովիդ հյուրանոցներում գտնվում է 746 քաղաքացի:
Հիշեցնենք, հունվարի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 058 նոր դեպք, ապաքինվել էր 529 պացիենտ: