Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 097 նոր դեպք, ապաքինվել է 3 208 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 097 նոր դեպք: Այս մասին հաղորդում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Նրաց հաղորդմամբ, երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 3 208 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ:
Վերջին 24 ժամում կատարվել է 8 394 թեստ, այդ թվում հակագենի արագ 3 993 թեստ և PCR-ի 4 401 թեստ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 221 605 դեպք, այստեղից ապաքինվել է 203 547 պացիենտ, մահացել է 2 377 մարդ:
Այս փուլում երկրում վարակման 15 655 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 5 677 մարդ, 1 393 մարդ գտնվում է կլինիկական հյուրանոցներում, 8 585 մարդ բուժվում է տնային պայմաններում: Ծանր է 1 009 պացիենտի վիճակը, այստեղից 441 պացիենտ միացված է արհեստական շնչառության սարքին:
Կարանտինի ռեժիմում այս պահին գտնվում է 420 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 35 896 մարդ:
Դեկտեմբերի 26-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 784 նոր դեպք, ապաքինվել էր 4 119 պացիենտ: