Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 17 նոր դեպքից 11-ը կապված է Մեստիայի հետ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 17 նոր դեպքից 11-ը կապված է Մեստիայի մունիցիպալիտետի հետ, մեկը պատկանում է հաստատված դեպքի շփման շրջանակին, իսկ հինգը ներկրված է:
Գամղրելիձեի փոխանցմամբ, բոլորի վարակման աղբյուրը հայտնի է:
«Այսօր առավոտյան ժամը 09:00-ին ավելացել է 17 նոր դեպք: Երկրում ունենք կորոնավիրուսի 1411 լաբորատոր հաստատված դեպք: 11-ը կապված է Մեստիայի մունիցիպալիտետի և Լենջերիի հետ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: