Վրաստանին անհրաժեշտ է եվրոպական տիպի առաջնորդ, հանրությանը միավորող նախագահ, հենց այնպիսի, ինչպիսին է Սալոմե Զուրաբիշվիլին. Մամուկա Բախտաձե
Վրաստանին անհրաժեշտ է եվրոպական տիպի առաջնորդ, հանրությանը միավորող նախագահ, հենց այնպիսի, ինչպիսին է Սալոմե Զուրաբիշվիլին. Մամուկա Բախտաձե

Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի Եվրոպա և եվրոպական կառույցներ ինտեգրմանը տանող ճանապարհին կլինի ևս մեկ երաշխիք,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու նախընտրական ամփոփիչ հանդիպմանը:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, «Վրացական երազանք»-ի քաղաքական թիմի համար արտաքին-քաղաքական վեկտորը լիովին համընկնում է վրաց ժողովրդի պատմական կամքի հետ, լինել Եվրոպայի մաս:

«Ցանկանում եմ միանալ այն ոգեշնչմանը, որը դահլիճում է, և մեկ անգամ ևս, ձեզ հետ միասին ընդգծել մեր քաղաքական թիմի կողմից աջակցվող թեկնածու տիկին Սալոմե Զուրաբիշվիլու առավելությունը, որպես նախագահի ամենացանկալի թեկնածուի: Բոլորի համար ակնհայտ է, որ մեր քաղաքական թիմի համար արտաքին-քաղաքական վեկտորը լիովին համընկնում է վրաց ժողովրդի պատմական կամքի հետ, լինել Եվրոպայի մաս, և սա միայն քաղաքական ընտրություն չէ: Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի Եվրոպա և եվրոպական կառույցներ ինտեգրմանը տանող ճանապարհին կլինի ևս մեկ երաշխիք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, այսօր, միացյալ Վրաստանի համար անհրաժեշտ է եվրոպական տիպի առաջնորդ, հանրությանը միավորող նախագահ, հենց այնպիսի, ինչպիսին է Սալոմե Զուրաբիշվիլին: