Վրաստանի  խորհրդարանի բնագավառային կոմիտեի նիստը հետաձգվել է
Վրաստանի  խորհրդարանի բնագավառային կոմիտեի նիստը հետաձգվել է

Վրաստանի  խորհրդարանի բնագավառային կոմիտեի այսօրվա նիստը հետաձգվել է:

Պատճառը՝ կոմիտեի շրջանակներում էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Քոբուլիային կանչելու հարցն էր:

«Եվրոպական Վրաստանը» պահանջել է, քվեարկել Գիորգի Քոբուլիայի լսման հարցի առնչությամբ:

Ռոման Կակուլիան հարցը քվեարկության չի բարձրացրել, կայացրել է նիստը հետաձգելու որոշում և դրա պատճառ է անվանել, որ նիստին ներկա չէր մեծամասնության մեծ մասը:

Նիստին այսօր նախատեսվում էր Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ակակի Սաղիրաշվիլու զեկույցը երկրի տրանսպորտային քաղաքականության առնչությամբ: