Վրաստանի վարչապետը ՆԳ նախարարությանը հանձնարարել է, ապահովել ինքնամեկուսացման ճշգրիտ կանոնների կատարման հսկողությունը
Բոլորս քաջ գիտակցում ենք, որ մարդիկ, որոնք հնարավոր է, լինեն վարակի կրողները, ունեն որոշակի պարտականություններ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու առջև և ինքնամեկուսացման ռեժիմին համապատասխան հետևելն այսօր մեր քաղաքացիական պատասխանատվության կարևորագույն բաղադրիչներից է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստին:
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով, ամենակարևոր և միակ գլխավոր մարտահրավերը, որին բախվել է համակարգող խորհուրդը նոր կորոնավիրուսի հետ կապված, դա ինքնամեկուսացման ռեժիմի պաշտպանությունն է:
«Կոչ եմ անում քաղաքացիներին, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ, խստորեն հետևեն պայմաններին: Ինչպես նաև, ներքին գործերի նախարարությանը հանձնարարում եմ, համակարգման մեջ լինել առողջապահության նախարարության հետ և ապահովել այն քաղաքացիների կողմից ճշգրիտ և համապատասխան կանոնների կատարումը, որոնք սահմանված են առողջապահության նախարարության կողմից»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: