Վրաստանի վարչապետ. Այս պահին, երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն դրա կարիքը հնարավոր է լինի վաղը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այս պահին, Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է այսօր անցկացված մամլո ասուլիսին:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, մի քանի պետություններ արդեն հայտարարել են արտակարգ դրություն, սակայն երկրները, որոնք այս արտակարգ դրությունը հայտարարել են, դրա հետ մեկտեղ նաև հայտարարել են, թե ինչ միջոցառումների անցկացում է նշանակում այս դրությունը:
«Եթե դիտարկենք այն միջոցառումները, որոնք մեր իրականացնում ենք, կտեսնենք, որ արտակարգ դրություն չենք հայտարարել, սակայն մի քանի շաբաթ է արդեն սկսել ենք այդ միջոցառումները:
Այսօր, ես արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն հնարավոր է դրա անհրաժեշտությունը լինի վաղը: Հատկապես, հաշվի առնելով, որ այլ երկրներում հայտարարված արտակարգ դրության միջոցառումները մենք վաղուց ենք սկսել»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: