Վրաստանի վարչապետ. Առողջապահության նախարարությունը և կառավարությունը համագործակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»
Վրաստանի վարչապետ. Առողջապահության նախարարությունը և կառավարությունը համագործակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»

Ձեռնարկած միջոցները տալիս են երաշխիք, որպեսզի կառավարենք կորոնավիրուսի հետ կապված գործընթացը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստին:

«Ցանկանում եմ, իմանաք, որ այն պլանը, որը մշակվել է կառավարության կողմից, իրականացվում է հետևողականորեն: Առաջին քայլը եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավիաչվերթների սահմանափակումը: Դրանից հետո կայացվել է Իրանից ավիաչվերթները սահմանափակելու, և երեկ, Իրանի ուղղությամբ ցամաքային ճանապարհով մուտքի ժամանակավորապես դադարեցում: Սրանք այն քայլերն են, որոնք տալիս են երաշխիք, որ կառավարենք այս գործընթացը: Բացի այդ, բոլորս պետք է գիտակցենք, որ սա գլոբալ մարտահրավեր է և Վրաստանի առողջապահության նախարարությունը և կառավարությունը համագործակցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: