Վրաստանի տարածքների բռնազավթումը Ռուսաստանի հետ հարաբերության կարգավորելուն խանգարող գործոն է հանդիսանում․ Ջերեմ Հանթ
 Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմ Հանթը 2008 թվականի Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթումը Կրեմլի հետ հարաբերությունների կարգավորելուն խանգարող գործոն է համարում։ Այս մասին Ջերեմ Հանթը խոսեց բրիտանական վերլուծական հաստատություն Policy Exchange-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

Միացյալ թագավորության առաջին պատգամավորը նշեց, որ Ռուսաստանի արարքներից դուրս գալով, նրա հետ հարաբերությունների բարելավման հնարավորությունը շատ քիչ է։

«Առաջներում կարծում էի, որ Ռուսաստանը ցանկանում էր լինել միջազգային իրավաբանական համակարգի մաս։ Մենք շատ ուրախ էինք, որ Ռուսաստանի հետ խորհրդային միությունից տարբերվող հարաբերության հնարավորություն ունեինք։ Սակայն հետո, 2008 թվականին տեղի ունեցավ ներխուժում Վրաստանի տարածք, որից հետո, 2014 թվականին ներխուժեցին Ղրիմ։ Տեղի ունեցավ մի քանի կիբերհարձակում։ Սրա հետ, հարձակում Սոլսբերում՝ քիմիական զենքով», – հայտարարեց Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։

Ջերեմ Հանթը նշեց, որ Մեծ Բիտանիան ուներ մեծ ցանկություն, որ Ռուսաստանը վերադառնար միջազգային հարաբերությունների հիմնական կարգերի վրա հիմնված համակարգին, սակայն Կրեմլի արարքները հակառակն են ապացուցում։