Վրաստանի պաշտպանության ուժերն իրենից ներկայացնում են ՆԱՏՕ-ին ինտեգրման հիմնական շարժող ուժը. Ջուանշեր Բուրճուլաձե
Վրաստանի պաշտպանության ուժերն իրենից ներկայացնում են ՆԱՏՕ-ին ինտեգրման հիմնական շարժող ուժը. Ջուանշեր Բուրճուլաձե

Վրաստանի պաշտպանության ուժերը իրենից ներկայացնում են ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության և վերափոխման գործընթացով, Վրաստանի արտաքին քաղաքական ընտրության և ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացի հիմնական շարժիչ ուժերից մեկը,- այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է խորհրդարանում, որտեղ նախարարը խորհրդարանականներին պաշտպանության գերատեսչությունում ընթացող բարեփոխումների մասին զեկույց է ներկայացրել, «նախարարի ժամ» ձևաչափում:

Ըստ նրա, Վրաստանի ազգային պաշտպանության հիմնական նպատակները ներառում են զսպում և պաշտպանություն, որում կարևոր դեր են խաղում պաշտպանական ուժերը:

«Արդյունավետ և մարտական, հագեցած ժամանակակից հնարավորություններով, բարձր պատրաստության պաշտպանական ուժերը օգնում են զսպել թշնամուն և նպաստել միջազգային անվտանգության ամրապնդմանը», – հայտարարել է Ջուանշեր Բուրճուլաձեն:

Նրա խոսքով, այս նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման համար պաշտպանական քաղաքականությունը հիմնված է հետևյալ հիմնական գերակայությունների վրա. Պաշտպանական կարողությունների ամրապնդում, ինստիտուցիոնալ զարգացում, միջազգային համագործակցություն և մեր զինվորականների նկատմամբ խնամք:

«Գերակայությունների իրականացման գործընթացում պաշտպանության նախարարությունը ապավինում է երկարաժամկետ և համակարգված մոտեցումներին, որոնք շարադրված են նախարարության հայեցակարգային փաստաթղթերում: Այս փաստաթղթերը ձևակերպում են պաշտպանական կարողությունների զարգացման համակարգային տեսլականներ: Մենք ունենք պաշտպանության ուժերի կարողությունների զարգացման տասնամյա ծրագիր, որը վերաբերում է հետևյալ գերակայություններին. Հակազրահային, հակաօդային, հրետանային, հետախուզական, ավիացիոն, ինժիներական, տրանսպորտային և նյութատեխնիկական հնարավորությունների զարգացում:

Բացի այդ, ընթացիկ տարում մենք հաստատել ենք «Պաշտպանության ռազմավարական վերանայում 2021-2025» և ամենամյա «Նախարարի հրահանգները», որոնք սահմանում են առանձին միջոցառումներ, նպատակներին հասնելու միջնաժամկետ և կարճաժամկետ հեռանկարում», – հայտարարել է Ջուանշեր Բուրճուլաձեն, ընդգծելով նշված փաստաթղթի ստեղծման մեջ ռազմավարական գործընկերներ օգնությունը: