Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի հետ

Վրաստանում առաջին պաշտոնական այցով է գտնվում Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարը։ Վրաստանի պաշտպանության նախարարը հյուրընկալել է գեներալ-մայոր Դեյվիդ Թաբորին։

Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին շարունակական, բազմակողմանի և աճող աջակցության համար։

Գեներալ-մայոր Դեյվիդ Թաբորի այցը Վրաստան գործնական քայլ է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի կողմից այցի ընթացքում ստորագրված Վրաստանի պաշտպանության և պաշտպանական նախաձեռնության իրականացման գործում և նպատակ ունի էլ ավելի զարգացնել վրացական հատուկ գործողությունների ուժերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Պաշտպանության նախարարությունում ընթացող և նախատեսվող արդիականացման գործընթացը և Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում իրականացվող համատեղ նախագծերը։ Այսօր գեներալ-մայոր Դեյվիդ Թաբորը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիի հետ։

Կողմերը շեշտը դրեցին Վրաստանի և ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության միջև սերտ համագործակցության վրա և հույս հայտնեցին, որ համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա։

Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիի խոսքով՝ Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի աջակցությունը, համատեղ զորավարժություններն ու գործողությունները էական նշանակություն ունեն Վրաստանի հատուկ գործողությունների ուժերի զարգացման և արդիականացման գործում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։