Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարի հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարի հետ

Սլովակիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին։

Վրաստանի պաշտպանության նախարարը, Իվան Կորչոկի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ սերտ գործընկերությունը կշարունակվի ապագայում։

Ջուանշեր Բուրճուլաձեն Իվան Կորչոկին ներկայացրել է Վրաստանի պաշտպանական ուժերում իրականացվող բարեփոխումները, պաշտպանության ոլորտում եվրոպական ինտեգրման գործնական մեխանիզմները, ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) շրջանակներում ձեռք բերված հաջողությունները և ընդգծել երկկողմ համագործակցության կարևորությունը ևուշադրությունը բևեռել է միջազգային գործընկերների հետ բազմակողմ համագործակցության վրա։

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում։ Նրան հյուրընկալում է գործընկեր Յարոսլավ Նադին: Այցի շրջանակներում Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է նաև Ազգային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։