Իտալիայից, մասնավորապես Հռոմից Վրաստան երկու ինքնաթիռով վերադարձել է Վրաստանի 156 քաղաքացի:
Ինքնաթիռ նստելուց առաջ նրանք անցել են ստուգում և նրանցից որևէ մեկը կորոնավիրուսի ախտանշան չի ունեցել:
Չնայած դրան, նրանք Վրաստանում կրկին կանցնեն ստուգում, որից հետո կանխարգելման նպատակով, նրանցից յուրաքանչյուրը կանցնի 14-օրյա կարանտին:
«Փոխադրման ժամանակ մենք լիովին հաշվի ենք առել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ամերիկայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականները, որպեսզի նրանց անվտանգ տեղափոխեինք երկիր: Ուղևորները բաշխվել են երկու ինքնաթիռներում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականի: Նրանցից ոչ մեկը ախտանշաններ չունի:
Երկրում կա կարանտինային 10 տարածք, որտեղ նրանք կբաշխվեն: Եթե որևէ մեկն ունենա ախտանշաններ, կտեղափոխենք ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանցից բոլորը կանցնեն կարանտին»,- հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան:
Իտալիայի Հանրապետությունից չվերթների ժամանակավոր դադարեցման հետևանքով, Իտալիայում մնացած Վրաստանի այն քաղաքացիները փոխադրումը, որոնց ավիատոմսերը չեղարկվել էին մոտակա երկու շաբաթվա ընթացքում, ապահովել է Վրաստանի կառավարությունը: