Վրաստանի քաղաքացիների կողմից Գերմանիայում ապաստան պահանջելու ցուցանիշը 2017 թ. ավելի ցածր էր քան 2016 թվականին. Թամար Խուլորդավա
Խորհրդարանի եվրաինտեգրման կոմիտեի նախագահ, Թամար Խուլորդավայի լրատվությամբ, Վրաստանի քաղաքացիների կողմից Գերմանիայում ապաստան պահանջելու ցուցանիշը 2017 թ. ավելի ցածր էր քան 2016 թվականին:
Ինչպես լրագրողներին հայտնել է Խուլորդավան, նշված վիճակագրությունը նախատեսում են Վրաստանի գործընկեր երկրները:
«Անայցագրային ռեժիմի հաստատում Եվրոպայի հետ շատ նշանակալից փաստ է և պետք է պահպանենք դա: Պետք է աշխատենք այն բանի համար, որ խուսափենք, նույնիսկ նվազագույն ռիսկերից, որոնք կարող են վտանգի տակ դնել այս ձեռքբերումը: Այս հարցը իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա կարելի է ասել, որ ապաստան պահանջող մարդկանց թիվը 2016 թ. ավելի բարձր էր քան 2017 թվականին, այդ իսկ պատճառով մեր գործընկեր երկրները նախատեսում են այս վիճակագրությունը»,-նշել է Խուլորդավան:
Պատգամավորը խոսում է Վրաստանի, որպես ազատ և անվտանգ երկրի մասին և նշում, որ գործընկերների հետ աշխատանքը պետք է շարունակել արդյունավետ:
«Մեզ ճանաչում են, որպես անվտանգ երկիր և դա շատ լավ է, ելնելով դրանից զգալիորեն կկրճատվի մեր քաղաքացիների համար վճռի կայացման ժամկետը, և նրանք կխուսափեն արտերկրում հանցագործություններից»,-նշել է Խուլորդավան:
Հեղինակ -
Edgar Barsegyan