Վրաստանի քաղաքացիների կողմից Գերմանիայում ապաստան պահանջելու ցուցանիշը 2017 թ. ավելի ցածր էր քան 2016 թվականին. Թամար Խուլորդավա

18:48, 20.02.2018

Խորհրդարանի եվրաինտեգրման կոմիտեի նախագահ, Թամար Խուլորդավայի լրատվությամբ, Վրաստանի քաղաքացիների կողմից Գերմանիայում ապաստան պահանջելու ցուցանիշը 2017 թ. ավելի ցածր էր քան 2016 թվականին:

Ինչպես լրագրողներին հայտնել է Խուլորդավան, նշված վիճակագրությունը նախատեսում են Վրաստանի գործընկեր երկրները:

«Անայցագրային ռեժիմի հաստատում Եվրոպայի հետ շատ նշանակալից փաստ է և պետք է պահպանենք դա: Պետք է աշխատենք այն բանի համար, որ խուսափենք, նույնիսկ նվազագույն ռիսկերից, որոնք կարող են վտանգի տակ դնել այս ձեռքբերումը: Այս հարցը իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա կարելի է ասել, որ ապաստան պահանջող մարդկանց թիվը 2016 թ. ավելի բարձր էր քան 2017 թվականին, այդ իսկ պատճառով մեր գործընկեր երկրները նախատեսում են այս վիճակագրությունը»,-նշել է Խուլորդավան:

Պատգամավորը խոսում է Վրաստանի, որպես ազատ և անվտանգ  երկրի մասին և նշում, որ գործընկերների հետ աշխատանքը պետք է շարունակել արդյունավետ:

«Մեզ ճանաչում են, որպես անվտանգ երկիր և դա շատ լավ է, ելնելով դրանից զգալիորեն կկրճատվի մեր քաղաքացիների համար վճռի կայացման ժամկետը, և նրանք կխուսափեն արտերկրում հանցագործություններից»,-նշել է Խուլորդավան:

Նմանատիպ