Վրաստանի կարևորագույն վտանգը կրկին Ռուսաստանի կողմից երկրի շրջանների օկուպացիան է. ԱՄՆ-ի հետախուզություն

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի զեկույցում գլոբալ վտանգների մասին խոսվում է նաև Վրաստանի շուրջ:

Դենիել Քոութսի «ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից գլոբալ վտանգների գնահատումը» վերտառությամբ զեկույցը հրապարակվել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության պաշտոնական կայքէջում:

Զեկույցի համաձայն, 2018 թվականին Վրաստանի համար կարևորագույն վտանգը կրկին Ռուսաստանի կողմից երկրի շրջանների բռնագրավումն է և արևմտյան կառույցներին ինտեգրվելու գործընթացին խանգարելը: