Վրաստանի կառավարությունը Ռուսաստանից տարանցիկ չվերթներին կօժանդակի մինչև 600 հազար եվրո գումարով

Վրաստանի կառավարությունը Ռուսաստանից տարանցիկ չվերթները կսուբսիդավորի մինչև 600 հազար եվրո:

Կառավարության որոշմամբ, խոսքը վերաբերում է չվերթներին Ռուսաստանից Երևանի տարանցիկով Թբիլիսիի և Բաթումիի ուղղությամբ:

Համապատասխան պայմանագիրը կնքելու է «Վրաստանի օդանավակայանների միությունը»: Խոսքը վերաբերում է յուրաքանչյուր ուղևորի համար 90 եվրոյից ոչ ավել փոխհատուցման համար:

Որոշման մեջ չի կոնկրետացվում, թե որ ավիաընկերության հետ է նախատեսվում պայմանագիր ստորագրել, սակայն այս պահի դրությամբ, Ռուսաստանից Երևանով տարանցիկ չվերթները իրականացնում է միայն «Ջորջիան Էարվեյսը», Հայաստանում գործընկեր ավիաընկերության աջակցությամբ: