Վրաստանի կառավարությունը «կովիդ 19»-ի կառավարման և համավարակի ազդեցության մասին միջազգային գործընկերների օգնությամբ սկսել է լայնածավալ հետազոտություն
Վրաստանի կառավարությունը «կովիդ 19»-ի կառավարման և համավարակի ազդեցության մասին միջազգային գործընկերների օգնությամբ սկսել է լայնածավալ հետազոտություն:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, զարգացման գործընկերներին, որոնց հետ արդեն ավարտվել են հետազոտությունների մանրամասների վերաբերյալ ներքին խորհրդատվությունները, հանդիպել են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և կառավարության աշխատակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին:
Կառավարության ղեկավարի գնահատմամբ, հատկապես կարևոր է համավարակի դեմ պայքարում կառավարության կողմից ձեռնարկված միջոցների գնահատումն ու վերլուծությունը, այդ թվում բացթողումների բացահայտումը, որպեսզի երկրի ինստիտուտները ապագայում պատրաստ լինեն արդյունավետորեն դիմադրել նմանատիպ ճգնաժամերին:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, գնահատվելու է կառավարության գործողությունները արտակարգ իրավիճակների և համավարակի կառավարման գործընթացում, ինչպես նաև «Կովիդ 19»-ի ազդեցությունը Վրաստանի խոցելի բնակչության վրա: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հետազոտությանը ներգրավված բոլոր միջազգային գործընկերներին:
Հետազոտությունը, որն ապահովելու է համավարակի ճգնաժամի կառավարման, իրավական համակարգերի և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի գնահատումը, համատեղ անց են կացնելու ՝ ՄԱԿ-ի ութ գործակալություն և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID):