Վրաստանի Հանրապետական հիվանդանոցը, կորոնավիրուսի պատճառով, կվերածվի կարանտինային գոտու
Կորոնավիրուսի հետ կապված, Վրաստանի Հանրապետական հիվանդանոցը կվերածվի կարանտինային գոտու,- այս մասին հայտարարել է Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեն:
Ինչպես նշել է Լևան Գոփոձեն, կլինիկան ամբողջությամբ նախապատրաստվելու է՝ վերածվելու կարանտինային գոտու:
«Հանրապետական հիվանդանոցում կլինեն բոլոր այն մարդիկ, որոնք հնարավոր է վարակված լինեն կորոնավիրուսով: Այստեղ նրանք կլինեն հսկողության տակ, կանցնեն հետազոտություններ: Մենք սպասում ենք այն մարդկանց, որոնք մուտք են գործում Վրաստան կամ ապրում են այսեղ և որոնք, հնարավոր է լինեն կորոնավիրուսի կրողը: Սա կլինի կարանտային գոտի»,- հայտարարել է Լևան Գոփոձեն:
Նրա խոսքով, Հանրապետական հիվանդանոցն այս պահին կարող է ընդունել 88 հիվանդի: