Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ընթանում է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հանդիպումը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ընթանում է հանդիպում Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ։
Մինչ արտաքին գործերի նախարարություն մտնելը՝ դեսպանը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար որեւէ մեկնաբանություն չարեց։
Առկա տեղեկությունների համաձայն՝ դեսպանին ԱԳՆ կանչելը կապված է Վրաստանի ՆԳՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցներ սահմանելու հետ։
Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի և չորս այլ անձանց նկատմամբ։ Համապատասխան տեղեկությունը երեկ հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում։