Վրաստանի ԱԳՆ. Վրացական կողմը Մեծ Բրիտանիայի դեսպանին մտահոգություն է հայտնել վրացի պաշտոնյաների նկատմամբ Միացյալ Թագավորության կողմից սահմանված պատժամիջոցների կապակցությամբ
Վրաստանի ԱԳՆ. Վրացական կողմը Մեծ Բրիտանիայի դեսպանին մտահոգություն է հայտնել վրացի պաշտոնյաների նկատմամբ Միացյալ Թագավորության կողմից սահմանված պատժամիջոցների կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Գարեթ Ուորդը։ ԱԳՆ ղեկավար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է բրիտանացի դիվանագետի հետ։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը վրացական կողմը մտահոգություն է հայտնել Միացյալ Թագավորության կողմից վրաց պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման կապակցությամբ։

Մակա Բոճորիշվիլին պարզաբանել է, որ նման գործողությունները վնասում են երկու երկրների միջև առկա բարեկամությանը։

Բացի այդ, ԱԳ նախարարն ընդգծել է, որ հատկապես կարևոր է Վրաստանում ընթացող իրադարձությունների օբյեկտիվ և անաչառ գնահատականը։

Հանդիպման ավարտին հույս է հայտնվել, որ Վրաստանի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունների համագործակցությունը կվերադառնա դրական դինամիկայի։