Առողջապահության նախարարությունը մոտ ժամանակներս կստանա «Սինոֆարմ» պատվաստանյութը, – այս մասին հայտարարել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Ըստ Գաբունիայի, առաջիկա օրերին չինական արտադրության պատվաստանյութը արտոնագիր կստանա, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որից հետո հնարավոր կլինի դեղամիջոցը տրամադրել Վրաստանին:
«Առողջապահության նախարարությունն առաջիկայում սպասում է «Սինոֆարմ»-ի պատվաստանյութին, որը նույնպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվության սպասման ցուցակում է, և առաջիկա օրերին այն կունենա թույլտվություն: Շարունակվելու է նաև պատվաստանյութերի մատակարարումը «Կովաքս» հարլակից: Սա «Աստրազենեկայի» հաջորդ բաժինն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, պետք է ստանանք մինչ ապրիլի վերջը: Սա կլինի այն պատվաստանյութը, որով մենք պատվաստման երկրորդ չափաբաժինը կներարկենք այն անձանց, ովքեր մինչ այս ստացել են առաջին չափաբաժինը: Պատվաստանյութի ներարկման միջակայքը 8-ից 12 շաբաթ է: Մենք կարող ենք նաև ձեռք բերել «Աստրազենեկա» պատվաստանյութը ուղղակի բանակցությունների միջոցով, բայց այս մանրամասները կճշտենք ավելի ուշ», – հայտարարել է Թամար Գաբունիան:
Այս պահին, ամբողջ երկրում ավելի քան հինգ հազար քաղաքացի պատվաստվել է բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» ընկերության պատվաստանյութով: Վաղվանից իմունացման գործընթացը կշարունակվի ամերիկյան «Փայզեր» պատվաստանյութով: Անցյալ շաբաթ երկիրը ստացել է պատվաստանյութի 14 500 չափաբաժին: