Վրաստանը չեմ զիջի Վաշաձեին և Ռուսաստանին. Սալոմե Զուրաբիշվիլի

Առաջին փուլում առաջին տեղu՝ հաղթանակ է,- այս մասին հայտարարել է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ սեփական ընտրական շտաբում, մամլո ասուլիսին:

«Հնարավոր է որևէ մեկը մտածի, որ սա այն հաղթանակը չէ, հնարավոր է սպասում էին ավելիին, սակայն առաջին փուլում առաջին տեղը դա հաղթանակ է:

««Ռուսթավի 2»-ը մտածում է, որ հավատացնում է ժողովրդին, թե հնարավոր է հանեմ թեկնածությունս: Վաշաձեին և Ռուսաստանին զիջե՞մ երկիրը: Կողմնակիցներիս և թիմակիցներիս թողնե՞մ այս պայքարի կեսին: Ես պատրաստ եմ երկրորդ փուլի համար, պատրաստ եմ պայքարել, մինչև վերջ կգնամ և կլինեմ իմ ժողովրդի և երկրի հավատարիմը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: