Վրաստանը Բեռլինում, աշխարհի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացված կլինի առանձնահատուկ դիրքով. Մարիամ Քվրիվիշվիլի
Վրաստանը Բեռլինում, աշխարհի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացված կլինի առանձնահատուկ դիրքով. Մարիամ Քվրիվիշվիլի

Վրաստանը աշխարհի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդես-շուկային (ITB Berlin) ներկայացված կլինի առանձնահատուկ դիրքով,- այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար՝ Մարիամ Քվրիվիշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանը հաղթել է շատ բարդ մրցույթում և դարձել Բեռլինում ծրագրված ցուցահանդեսի հյուրընկալողը:

«Ինչպես գիտեք, Վրաստանը հաղթել է բավականին բարդ մրցույթում և մենք դարձանք աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդես-շուկայի հյուրընկալող երկիրը, որն ամեն տարի անց է կացվում Բեռլինում: Սա նշանակում է, որ 2022 թվականին Վրաստանը ցուցահանդեսին ներկայացված կլինի առանձնահատուկ դիրքով: Մեզ, որպես հաղթող երկիր, արդեն պատկանում է 37 միլիոն եվրո արժեք ունեցող մարքեթինգային ծածկույթ, ինչպես նաև մեզ ձեռնհաս կլինի մեկ միլիարդ մարդուց բաղկացած լսարան: Սա աննախադեպ մեծ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի, ինչպես նաև երկրի համար, քանի որ մենք միասին անցնում ենք զբոսաշրջության բոլորովին նոր դարաշրջան, որը Վրաստանին կբերի բազմաթիվ ճանապարհորդներ Եվրամիությունից, ինչպես նաև ռազմավարական երկրներից»,- հայտարարել է Մարիամ Քվրիվիշվիլին:

Գերմանիայում 2020 թվականին ծրագրված աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդես-շուկային Վրաստանը մասնակցելու է հյուրընկալ երկրի կարգավիճակում: Այս հարցով, այսօր «Ռումս» հյուրանոցում, զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին անց է կացրել շնորհանդես, որին մասնակցել է նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: