Նաթիա Թուրնավան հանդիպել է Սերբիայի առևտրի, զբոսաշրջության և հեռուստահաղորդակցության նախարարի հետ
Նաթիա Թուրնավան հանդիպել է Սերբիայի առևտրի, զբոսաշրջության և հեռուստահաղորդակցության նախարարի հետ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան Մադրիդի զբոսաշրջության միջազգային Fitur 2021 ցուցահանդեսի շրջանակներում, Սերբիայի առևտրի, զբոսաշրջության և հեռուստահաղորդակցության նախարար, Տատյանա Մատիչի հետ: Ցուցահանդեսին Վրաստանը ներկայացված է գործընկեր երկրի կարգավիճակով:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը նախարարները զրուցել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացման կարևորության մասին:

«Նշվեց, որ երկու երկրների միջև երկկողմ տնտեսական հարաբերությունները չեն արտացոլում իրական ներուժը և հնարավորություններ կան հետագա զարգացնելու համագործակցությունը առևտրի, ներդրումների, զբոսաշրջության, տրանսպորտի և այլ ոլորտներում: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Վրաստանը երկխոսություն է վարում Սերբիայի հետ երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր կնքման շուրջ», – ասված է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայության տեղեկության մեջ:

Նրանց խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվել զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը: Նշվել է, որ համավարակից առաջ նկատվում էր Սերբիայից Վրաստան զբոսաշրջիկների աճող դինամիկա:

«Մենք պատրաստ ենք Սերբիայից ժամանած զբոսաշրջիկներին հյուրընկալել անվտանգ և կանոնակարգերին լիովին համապատասխան», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Հանդիպմանը ներկա էր նաև Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ՀԻԻԱ զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար, Մեդեա Ջանիաշվիլին: