«Վիզեիր»-ի ղեկավարության հետ քննարկել ենք Քութայիսիի միջազգային օդանավակայանից դեպի Եվրոպական ուղղություններ նոր չվերթների ավելացման հարցը. Մարիամ Քվրիվիշվիլի
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է հունգարական Վիզաիր ավիաընկերության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, որոնք երկօրյա այցով Վրաստանում են գտնվում վրացական կողմի հրավերով:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ապագա համագործակցության ծրագրերը: Նշվել է, որ ընկերությունը պատրաստ է Քութայիսիի միջազգային օդանավակայանից դեպի Եվրոպա նոր չվերթներ ավելացնել:
Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով, ռազմավարական գործընկեր «Վիզեիր» ավիաընկերության բարձրագույն ղեկավարությունը Վրաստանում է ՝ վրացական կողմի հրավերով: Այցի ընթացքում նրանք այցելեցին վերանորոգված Քութայիսիի միջազգային օդանավակայան, ինչպես նաև ծանոթացան Քութայիսիի միջազգային օդանավակայանի մոտակայքում ընթացող երկաթուղային կայարանի շինարարական գործընթացին, որը կավարտվի շատ շուտով:
«Մենք ունեցանք շատ արդյունավետ հանդիպում, որի ընթացքում քննարկեցինք Քութայիսիի միջազգային օդանավակայանից Եվրոպա նոր չվերթների ավելացման հարցը: Կարծում եմ, որ բանակցությունների հիման վրա մենք այս տարի կտեսնենք «Վիզեիր»-ի նոր ուղղություններ Քութայիսի օդանավակայանում, որոնք շատ դրական ազդեցություն կունենան մեր երկրում զբոսաշրջության աճի և, իհարկե, ավիացիայի ոլորտի ամրապնդման վրա» – հայտարարել է Մարիամ Քվրիվիշվիլին: